Հասարակություն

Բնակիչներին մատակարարվող ջրի վերջնական սակագինը կկազմի 166 դրամ` ներկայիս 174 դրամի փոխարեն

«Երեւան ջուր» ընկերությունը Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաստատմանն է ներկայացրել Երեւան քաղաքում ջրամատակարարման սակագների նոր, փոփոխված հաշվարկը: Ըստ այդմ` առաջարկվում է խմելու ջրի մանրածախ մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման սակագինը սահմանել 138.37 դրամ՝ առանց ավելացված արժեքի հարկի՝ ներկայիս 145 դրամի փոխարեն: Այսպիսով` բնակիչներին մատակարարվող ջրի վերջնական սակագինը կկազմի 166 դրամ` ներկայիս 174 դրամի փոխարեն:

Սակայն ընկերությունը հանձնաժողովին ուղղված գրության մեջ տեղեկացրել է, որ եթե էլեկտրաէներգիայի սակագինը տարվա ընթացքում փոխվի, ապա կներկայացնեն նոր հաշվարկ: Ըստ վարձակալության պայմանագրի` «Երեւան ջուր» ընկերությունը պարտավոր է մինչեւ յուրաքանչյուր տարվա փետրվարի 28-ը ներկայացնել տվյալ տարվա հուլիսից ուժի մեջ մտնող սակագների նոր հաշվարկ: Հիշեցնենք՝ Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը վարձակալության են հանձնվել ֆրանսիական Veolia Water ընկերությանը:

Ցուցադրել ավելի
Back to top button