Սպորտ

Ամերիկացի կոնգրեսականները Սումգայիթի ջարդերի 25-ամյա տարելիցի կապակցությամբ հանդես են եկել հայտարարություններով

Ամերիկացի կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնեն և Ադամ Շիֆը Սումգայիթի ջարդերի 25-ամյա տարելիցի կապակցությամբ հանդես են եկել հայտարարություններով, որոնցում ևս մեկ անգամ դատապարտել են Ադրբեջանի իշխանությունների կողմից հայերի դեմ իրականացված սպանդը: Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն ընդգծել է, որ սումգայիթյան ջարդերը միայն սկիզբն էին երկարամյա բռնության, որը հաջողությամբ հրահրեցին Ադրբեջանի իշխանությունները: «Երկու տասնամյակից ավելի Ադրբեջանի իշխանությունները փորձել են անտեսել ու թաքցնել այդ հանցագործությունները և դրա փոխարեն հրահրել են ատելություն հայ ժողովրդի նկատմամբ,-նշել է Փալոնեն՝ խնդրելով իր գործընկերներին՝ միանալ իրեն և կոչ անել Ադրբեջանի իշխանություններին՝  Ճանաչելու Սումգայիթի ջարդերը, արժանի գնատական տալ կատարվածին և կրկին բանտ ուղարկել ոճրագործ Ռամիլ Սաֆարովին:

Իսկ ահա Կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնախմբի անդամ Ադամ  Շիֆն իր հայտարարությունում անդրադարձել է նաև ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի դեմ Ադրբեջանում սկսված բողոքարշավին: Կոնգրեսականն ընդգծել է, որ Այլիսլիի դեմ սկսված արշավը ևս մեկ անգամ ապացուցում է Արցախի և նրա ժողովրդի ընտրած ուղու արդարացիությունը: «Ադրբեջանի պետությունն իր այս նողկալի արարքներով ողջ աշխարհին ևս մեկ անգամ հիշեցնում է, թե ինչու Արցախի ժողովրդին պետք է հնարավորություն ընձեռվեր ինքնուրույն որոշելու սեփական ապագան, և թե ինչու չպետք է թույլ տալ, որ Արցախը կրկին Ալիևի ճիրաններում հայտնվի»,-ասված է կոնգրեսականի հայտարարությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button