Հասարակություն

Սումգայիթյան ջարդերի 25-ամյակին նվիրված բողոքի ցույց` Նիդերլանդներում

Փետրվարի 27-ին Նիդերլանդների Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ցույց Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանության շենքի դիմաց: Ցույցի մասնակիցները «Սումգայիթ, Բաքու, Մարաղա, Կիրովաբադ. դադարեցրեք ադրբեջանական ագրեսիան», «Ինքնորոշում Լեռնային Ղարաբաղին», «Մենք չենք մոռանա Սումգայիթի ջարդերը» կարգախոսներով պաստառներով իրենց բողոքն արտահայտեցին ընդդեմ ադրբեջանական ռազմատենչության:

Փետրվարի 26-ին Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպել են Նիդերլանդների խորհրդարանի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ, փոխանցել են Հայ Դատի հանձնախմբի պահանջագիրը Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ` տեղեկատվություն տրամադրելով Սումգայիթյան ջարդերի ու Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության մասին:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button