Միջազգային

Սիրիայի փախստականների թիվը հարևան պետություններում հասել է 940 հազարի

Սիրիայի փախստականների թիվը հարևան պետություններում հասել է 940 հազարի: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերեշը միջազգային հանրությանը կոչ է արել Սիրիայում իրավիճակի վատթարացում թույլ չտալ: Ըստ հանձնակատարի՝ հումանիտար իրավիճակն այնպիսին է, որ նկարագրելն անգամ դժվար է: Փախստականների թիվն ահռելի չափերի է հասել: Նա ասել է, որ այն երկրները, որոնք բաց են պահել իրենց սահմանները Սիրիայի փախստականների համար, շատ բարի են գտնվել, սակայն նրանց հնարավորություններն անսահման չեն: Հանձնակատարը նշել է, որ փախստականների մուտքից հետո Լիբանանի 4 մլն բնակչության թիվը 10 տոկոսով աճել է:  ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի տվյալներով՝ Սիրիայում 2011 թ. սկսված ճգնաժամին զոհ է գնացել 70 հազար մարդ:

Ցուցադրել ավելի
Back to top button