Միջազգային

«Սիրիայի բարեկամները» քննարկում են ընդդիմությանը զենք մատակարարելու հարցը

«Սիրիայի բարեկամներ»- ն այսօր կհանդիպում են Հռոմում: ԱՄՆ- ն, Մեծ Բրիտանիան և դաշնակից երկրները համատեղ քննարկում են Բաշար ալ Ասադի թշնամիններին զենք մատակարարելու հարցը:
Ի դեպ՝ վերջին օրերին զինյալները կառավարական ուժերի դեմ պայքարում լուրջ դիրքային հաջողություններ են գրանցել:
Առանցքային հարցերից մեկի` զենքի տրամադրման հարցին զուգահեռ քննարկվում են նաև զինամթերքի ուղիղ փոխանցան տարբերակները:
Արևմտյան դիվանագետների հռոմեական հանդիպման ընթացքում քննարկման առարկա է  նաև Սիրիայի ընդդիմության ներկայացուցիչներին օգնություն տրամադրելու և ստեղծված հակաճգնաժամային իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերը:
ԱՄՆ դիվանագիտական պատվիրակությունը գլխավորում է ԱՄՆնորանշանակ պետքարտուղար Ջոն Քերին: Սպասվում է, որ դիվանգետները համաձայնության կգան այսպես կոչված «պաշտպանական զենքի»` զրահապատ մեքենաների և պաշտպանիչ բաճկոնների վրա սահմանված արգելքը հանելու շուրջ:
Ըստ փորձագետների՝ դիվանագետների համաձայնության դեպքում կամրապնդվեն Ասադի վարչակարգի ընդդիմադիրների դիրքերը։
Ի դեպ՝ սիրիացի ընդդիմադիրները մերժել են արևմտյան դիվանագետների կողմից նախաձեռնած հավաքին իրենց մասնակցությունը, սակայն, երբ տեղեկացվել են, որ միջազգային հանրությունը պատրաստվում է աջակցություն ցուցաբերել ապստամբներին, այն էլ զենքի տեսքով, ընդդմադիրները ընդունել են «Սիրիայի բարեկամներ»- ի  առաջարկը:
Ըստ միջազագային տեղեկատվության՝ Սիրիայի հյուսիսային շրջաններում իրավիճակը վերահասկվում է կառավարական ուժերի կողմից, իսկ ահա հարավային շրջանում կրած պարտությունների վերլուծաբանները պայմանավորում են Հորդանանից ընդդիմադիրներին զենքի մատակարարմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button