ԿարևորՔաղաքական

Սերժ Սարգսյանի ձայները վստահության մեծ պաշար են, ասում է Էդուարդ Շարմազանովը

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

ՀՀԿ խորհրդի եւ գործադիր մարմնի այսօրվա նիստերում քննարկվել են նախագահական ընտրություններին վերաբերող հարցեր։ Նիստերից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ հիմնական եզրակացությունն էր, որ կազմակերպվել են լավագույն ընտրություններն իրենց բոլոր թերություններով հանդերձ։ ՀՀԿ թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի հավաքած 58 տոկոս ձայները մեծ վստահության բավարար պաշար են։

Հետընտրական զարգացումներում կարեւորվել է թշնամական մթնոլորտի բացակայությունը եւ արձանագրվել, որ դրանք շարունակվում են դրական մթնոլորտում ընթանալ։

Կադրային հարցեր չեն քննարկվել, սակայն քննարկվել են Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունները։ ՀՀԿ համամասնական ցուցակն այս ընտրություններում կգլխավորի Երեւանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Back to top button