Հասարակություն
Մահացած քույրերի մարմնի վրա բռնության հետքեր չկան


Երեք ամսական Մերի և Մարիամ Վարդանյանների դիահերձման արդյունքում նրանց մամինների վրա բռնության, վնասվածքների հետքեր չեն հայտնաբերվել, հայտնում է «Փաստինֆոն»։
Գլխավոր դատտախազությունից գործակալությանը հայտնել են, որ դա նշանակում է, որ երեխաները չեն ստացել կյանքի համար վտանգավոր վնասվածք և մահվան պատճառը թաքնված է օրգանիզմում։ Այսինքն՝ մահը վրա է հասել օրգանիզմում տեղի ունեցած ինչ-ինչ պրոցեսների արդյունքում։ Դատաբժիշկները նախաքննական մարմնին դեռևս չեն հայտնել բուն մահվան պատճառը։