ԿարևորՄիջազգային

Հայերն ու հրեաները` թուրքական լրատվամիջոցների ատելության թիրախում

Հրեաները և հայերը թուրքական լրատվամիջոցներում ավելի հաճախ են հայտնվում ատելություն սերմանող նյութերի թիրախում, քան այլ խմբերը։ Այս մասին ասված է «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից իրականացված «Մամուլում ատելություն սերմանող նյութերի ուսումնասիրության զեկույց»-ում։
Hurriyet Daily News-ի տեղեկացմամբ՝ հերթական զեկույցում ներկայացված է 2012թ.-ի սեպտեմբերից դեկտեմբերն ընկած ժամանակահատվածը։

Այս ընթացքում հրեաներն ու հայերն ամենաշատն են ատելության թիրախում հայտնվել։ Նրանց հետևում են առհասարակ քրիստոնյաները և Թուրքիայում ապրող հույները։ Որպես թիրախային խումբ առանձնացել են նաև միասեռականները։ Հիմնադրամն այս ծրագիրն իրականացնում է 2009 թ.-ից և նպատակ ունի պայքարել լրատվամիջոցների միջոցով էթնիկ և կրոնական խմբերին ուղղված ատելության սերմանման դեմ։
Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK) ևս ատելության քարոզչության թիրախում է։
Համապետական երեք օրաթերթերը, որոնցում ատելություն պարունակող նյութերը շատ են, եղել են «Յենի Աքիթ», «Միլլի Գազեթե» և «Յենի Մեսաժ» պարբերականները, իսկ տեղական լրատվամիջոցներում ատելության քարոզչությունն ամենից ավելի արել են «Ստամբուլ», «Գոլջուք փոսթասը» և «Յոզ-գաթ Հաքիմի-յեթ» պարբերականները։

Ցուցադրել ավելի
Back to top button