ԿարևորՀասարակություն

ԿԳ նախարար.«Այս պահի դրությամբ բոլոր բուհերում նորմալ դասընթացներ են ընթանում»

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Արդեն մի քանի օր է, ինչ մայրաքաղաքի տարբեր բուհերի մի շարք ուսանողներ ամեն առավոտ հավավքում են ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առջև, դասադուլ անելու կոչ են անում, ապա երթով ահնցնում մյուս բուհերի շենքերի առջև: Երեկ դասադուլի հերթական կոչերի ժամանակ միջադեպ էր տեղի ունեցել ակցիայի մադնակիցների ու ԵՊՀ ռեկտորի օգնական Գևորգ Մելքոնյանի միջև:

Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր անդրադարձել է Երևանի պետական համալսարանի առջև երեկ տեղի ունեցած միջադեպին ու ընդհանարպես ուսանողների՝ դասերին մասնակցել-չմասնակցելու խնդրին: «Բոլոր կողմերը պետք է զերծ մնան վիրավորանքներից, ինչպես իրական կյանքում, այնպես էլ վիրտուալ դաշտում, իսկ այդ վիրավորանքները մեկ շաբաթ շարունակ շատ արագ տարածվում էին տեղեկատվական համակարգերում, մարդկայնորեն բնական եմ համարում մյուս կողմից վրդովմունքն ու ցասումը ի պատասխան այդ վիրավորանքների»,- ասել է նախարան ու կոչով դիմել երկու կողմին էլ.

«Ուզում եմ նորից կոչ անել, որ բոլոր կողմերն էլ զերծ մնան սադրանքներից, վիրավորանքներից, անգամ, եթե պայքարը քաղաքական է մի մասի համար, այդ պայքարը մղեն բացառապես օրենքներով և Սահմանադրությամբ: Այն ուսանողները, որոնք պայքարում են իրենց կրթության իրավունքի համար, նույնպես պետք է պայքարը շարունակեն, օրենքների շրջանակներում: Այս պահի դրությամբ բոլոր բուհերում նորմալ դասընթացներ են ընթանում, ես կարծում եմ, որ եթե ուզում ենք օբյեկտիվ լինել, իսկ մենք պետք է օբյեկտիվ լինենք, պետք է համակողմանի վերլուծել գործըթնացը, թե ինչի արդյունքում և ինչպես ստացվեց այն, որ երեկ երիտասարդները դեմ-դիմաց էին դուրս եկել, և առհասարակ նման առիթներ այլևս չտանք»:

Ցուցադրել ավելի
Back to top button