ԿարևորՔաղաքական

Կառավարությունն ընդունել է Շիրակի մարզպետի հրաժարականը, մերժել` Արմավիրի քաղաքապետի հրաժարականի դիմումը

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Կառավարությունն ընդունել է Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականի դիմումը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ Գիզիրյանի ցանկությամբ և նախաձեռնությամբ հանդիպել է նրա հետ և որ մազրպետը դիմումը ներկայացրել է սեփական նախաձեռնությամբ: Կառավարության ղեկավարը կարևորել է այդ հանգամանքը, քանի որ, նրա խոսքով, ԶԼՄ-ներում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ էին տարածվել: Վարչապետը կառավարության անունից շնորհակալություն է հայտնել Գիզիրյանին և ասել, որ հարգում է նրա որոշումը:

Փոխարենը կառավարությունը մերժել է Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի հրաժարականի դիմումը: Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ասել է, որ դրդապատճառներն անձնական են, հիմնված են էմոցիաների վրա: Նա առաջարկել է մերժել հրաժարականի մասին դիմումը և լիազորությունները չդադարեցնել, քանի որ կան մի շարք ծրագրեր, որոնք պետք է իրականացվեն համայնքում և դեռ չի լրացել Խլղաթյանի պաշտոնավարման ժամկետի նույնիսկ կեսը: Տիգրան Սարգսյանը նկատել է, որ սա ճիշտ մոտեցում է, որովհետև հրաժարականները չպետք է պայմանավորված լինեն քաղաքական գործընթացներով:

Ցուցադրել ավելի
Back to top button