ԿարևորՀասարակություն

Կառավարությունն ավելի քան 42 հազար եվրո տուգանք կվճարի՝ Եվրոպական դատարանում Հայաստանի քաղաքացիների հայցերով

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

Կառավարությունը ստիպված է 42 հազար 555 եվրո տուգանք վճարել՝ կապված մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի քաղաքացիների ներկայացրած դատական 3 հայցերի հետ:
Կառավարության այսօրվա նիստում որոշվել է գումարները տրամադրել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ «Կառավարման մարմինների գործունեության հետեւանքով առաջացած վնասվածքների կամ վնասների վերականգնում» հոդվածով: Վարչապետ Տիգրան Սարգսյանը արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանից հետաքրքրվել է, թե ինչ է պետք ձեռնարկել, որպեսզի նման խնդիրներ կառավարությունը չունենա: Փոխնախարարը տեղեկացրել է, որ Սեֆիլյանն ընդդեմ Հայաստանի հայցում հիմնական խնդիրները կպված են եղել քրեական դատավարության օրենսգրքի հետ, որի դրույթներն ամբողջությամբ վերանայվել են:

«Մյուս երկու գործերով պրակտիկան է սխալ եղել, այս մասով, իհարկե, կոնկրետ մարդկանց հետ կապված ընթացակարգեր են գործարկվում, մենք համապատասխան դիմումներ կպատրաստենք և կուղարկենք դատախազություն»,- վարչապետի հարցին ի պատասխան հայտարարել է արդարադատության փոխնախարարը: Կառավարությունն այսօր որոշել է նաև լրացուցիչ գումարներ տրամադրել գյուղտնտեսության նախարարությանը, որպեսզի հանրապետության բոլոր գյուղցիական տնտեսությունները ապահովվեն մատչելի գին ունեցող ազոտական պարարտանյութով և դիզելային վառելանյութով: «Այս նախագծով ողջ հանրապետության պահանջներն ու հայտերը բավարարում ենք 100 տոկոսով»,-ասել է վարչապետը:

Ցուցադրել ավելի
Back to top button