ԿարևորՀասարակություն

Աշոտ Մելիքյան.Չի կարելի խոսքի համար քրեական պատասխանավության ենթարկել

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, «Բաց հասարակության հիմնադրամներ-հայաստան» կազմակերպոթյան աջակցությամբ 2012-ին իրականացրել է ԶԼՄ-ների ներգրավվածությամբ` վիրավորանքի և զրպարտության հիմքերով դատական գործերի մոնիտորինգ են իրականացրել, որի հիմնական շարժառիթը 2011 թվականաին լարատվամիջոցների դեմ դատական հայցերի աննախադեպ ալիքն էր:

«Դիտարկման նպատակն էր պարզել 2010-ին ոլորտում իրականացված օրենսդրական փոփոխություններից հետո որքանով է դատական համակարգին հաջողվում պաշտպանել` մի կողմից խոսքի ազատությունը, մյուս կողմից` անձի պատիվն ու արժանապատվությունը: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի համոզմամբ վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացման գործընթացն ինքնին դրական քայլ էր, քանի որ չի կարելի խոսքի համար քրեկան պատասխանավության ենթարկել, ինչը նաև միջազգային նորմ է, սակայն առ այսօր խնդրահարույց է փոխհատուցման չափը:

Այդուհանդերձ, զրուցակիցս արձանագրում է, որ 2011-ի նոյեմբերին ՍԴ-ի ընդունած  որոշումը, որը վերաբերում էր զրպարտության ու վիրավորանքի խնդրին, բավականին հստակեցրեցրեց մոտեցումներն ու դրական ազդեցություն ունեցավ ընդհանուր իրավիճակի վրա: Հիշյալ որոշումից հետո  փոխհատուցումերը նշանակելիս դատարանները հիմնականում հաշվի են առնում  պատասխանողի գույքային վիճակն ու քաղաքացիական օրենսգրքով նախատեսված մի շաիրք դրույթներ: Նշենք, որ 2010-ից մինչև 2012-ի ավարտը ԶԼՄ-ների ներգրավվածությամբ  վիրավորանքի և զրպարտոիւթյան հիմքերով դատարանների վարույթ է ընդունվել 71 քաղաքացիական հայց:

«Եթե սկզբանական շրջանում հայցերը  հիմնականում բավարարվում էին, ապա ՍԴ-ի որոշումից հետո իրավիճակը փոխվել է». Սույնն արձանագրել է մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, ում գնահատմամբ,  վիրավորանքի և զրպարտության իրավանորմերի  ապաքրեականացումն, ընդհանուր առմամբ, դրական ազդեցություն է ունեցել ոլորտում տիրող իրավիճակի վրա:

Ցուցադրել ավելի
Back to top button