Միջազգային

Ո՞վ է զենք մատակարարել սիրիացի ապստամբներին

Սաուդյան Արաբիան ֆինանսավորել է Խորվաթիայից զենքի գնումները, որպեսզի հետագայում դրանք փոխանցի սիրիական ապստամբներին, գրում է The New York Times-ը:
Զենքի մատակարարումը, որը կատարվել է Հորդանանի տարածքով, սկսվել է 2012 թվականի դեկտեմբերից:
Ընդ որում՝ հիմնականում օգնություն են ստացել սիրիացի ապստամբների աշխարհիկ, ոչ թե ծայրահեղ իսլամիստական խմբավորումները:
Պաշտոնապես Խորվաթիայի իշխանությունները հերքել են մատակարարումների փաստը, իսկ Սաուդյան Արաբիայի և Հորդանանի իշխանությունները հրաժարվել են մեկնաբանություններից:

Back to top button