Միջազգային

Պենտագոնն ունի նոր ղեկավար

ԱՄՆ Սենատը քվեարկել է նախկին հանրապետական սենատոր Չակ Հեյգելի թեկնածությունը ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատելու օգտին : Կողմ է եղել 58, դեմ ` 41 սենատոր: Հեյգելն այդ պաշտոնում կփոխարինի Լեոն Պանետային, որը ղեկավարում էր նախարարությունը չորս տարի:
Հեյգելի թեկնածությունը քննարկվում էր վերջին ամսվա ընթացքում: Նրա նշանակմանը դեմ էին նախկին գործընկերներից շատերը՝ պատճառաբանելով, թե նա պատրաստ է գնալ զիջումների իրանական խնդրում և ունի հակաիսրայելական հայացքներ։

 

Ցուցադրել ավելի
Back to top button