

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը բացառում է ըմբշամարտը օլիմպիական խաղացանկից հանելու Միջազգային օլիմպիական կոմիտեի գործկոմի որոշումը:
Օլիմպիական չեմպիոնը նշում է, որ ըմբշամարտը օլիմպիական խաղերի հենց առաջին մարզաձևն է եղել և գերել է ամբողջ աշխարհին իր գեղեցկությամբ ու մասսայականությամբ:
Ջուլֆալակյանի խոսքով` որոշում- առաջարկն ուրիշ նպատակ էր հետապնդում: Վերջին 10 տարիների ընթացքում միջազգային ֆեդերացիայի դերը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը բացասական գնահատեց: Նրա խոսքով` բոլոր երկրները բողոքում են թե’ կանոններից և թե մրցավարությունից:
Ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գևորգյանն էլ նշեց, որ ԱՄՆ-ի և Իրանի մարզիկներն ու մարզիչները ստեղծել են կոալիցիա, որ պայքարեն Միջազգային օլիմպիական կոմիտեի այս որոշման դեմ:
Այս ամենն, ըստ Գևորգյանի, ուղղված է Միջազգային օլիմպիական կոմիտեի և ֆեդերացիայի նախագահ Մարտինետի դեմ, ում ձևավորած կանոնակարգով ուժեղագույն մարզիկները հավասարեցվում էին միջին կարգի ըմբիշների հետ: