ԿարևորՔաղաքական

Օբաման հրաժարվեց Խոջալուի մասին հայտարարությունից

Ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական ձախողումը. ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրաժարվել է այսպես կոչված Խոջալուի ադրբեջանական ցեղասպանության մասին հայտարարությունից, ինչի համար էլ հայտնվել է  մեր հարևան երկրի պաշտոնյաների քննադատության թիրախում։
Օբամային քննադատել է Միլի Մեջլիսի փոխխոսնակը: «Անընդունելի պահվածք է, ԱՄՆ նախագահը հրաժարվում է կատարել իր իսկ ընդունած որոշումները»,- հայտատարել է Բահար Մուրադովան:
Հիշեցնենք, որ համաձայն Սպիտակ տան պաշտոնական էջի կանոնների, եթե որևէ երևույթ ստանում է հասարակական արձագանք և հավաքում է 100000 և ավելի բողոքներ, նախագահը հարցի վերաբերյալ հանդես է գալիս ելույթով և դրանից հրաժարվելն իսկապես բացառիկ դեպք կարելի է համարել:
Այնպես որ՝ Օբաման բացառություն արեց ՝Խոջալուի մտացածին ցեղասպանության համար:

Ցուցադրել ավելի
Back to top button