Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր եղավ Արմավիրում, ապա հանդիպեց Ռուսաստանի դեսպանի հետ


Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»- Արմավիր
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր առավոտյան Արմավիրում էր, ապա եղավ Մեծամորում եւ Էջմիածին։
«Ողջունում եմ ձեզ, որ հավատացիք ձեզ առաջին հերթին»,- մարզկենտրոնում ասաց «Ժառանգության» հիմնադիրը։ Նա ողջունեց նաեւ Արմավիրի քաղաքապետի հրաժարականը։
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպել է նաեւ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ, հայտնում է նրա շտաբը։
Կողմերը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Րաֆֆի Հովհաննիսյանը բարձր է գնահատել տարածաշրջանում կայունության ապահովման գործում Ռուսաստանի ունեցած դերակատարությունը, ինչպես նաեւ այդ երկրի առաքելությունը՝ որպես ԼՂՀ հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի համանախագահ: Հատկապես կարեւորվել է մեր երկրների միջպետական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները՝ իբրեւ երկու ինքնիշխան ռազմավարական դաշնակից պետություններ:
Քննարկվել են նաեւ Հայաստանում ընտրությունների արդյունքում ստեղծված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիները: Րաֆֆի Հովհաննիսյանը նշել է, որ լինելով Հայաստանի թիվ մեկ ռազմավարական գործընկերը, Ռուսաստանը պետք է առաջինն ինքը շահագրգռվածություն հանդես բերի ՀՀ-ում ժողովրդավարական գործընթացների զարգացմամբ: