ԿարևորՀասարակություն

Նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվելու կապակցությամբ շարունակում է շնորհավորանքներ ստանալ

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար, Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Հովհաննես Չեքիջյանը:

«Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը և անձամբ ես ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի դժվարին և պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Այսօր, երբ իրականացել է մեր ժողովրդի և նրա մեծ նվիրյալների դարերով փայփայած երազանքը, երբ անմահ Կոմիտասի երգը թևածում է անկախ և ազատ Հայաստան և Արցախ աշխարհի ջինջ երկնքում, համոզված ենք, որ Ձեր անսպառ կամքով, ուժ ու եռանդով լի հմուտ ղեկավարությամբ կունենանք էլ ավելի ծաղկուն, բարեկեցիկ և հզորացած Մայր հայրենիք»,-ասված է շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև անվանի կինոռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ, Սբ. Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր Արտավազդ Փելեշյանը:

«Մեծարգո պարոն Նախագահ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:

Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, մեծ եռանդ ու նորանոր հաջողություններ կյանքում և գործում»,-ասված է շնորհավորական ուղերձում:

Ցուցադրել ավելի
Back to top button