Միջազգային

Մերկելը կասկածում է Թուրքիայի ԵՄ անդամակցությանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համոզված չէ, որ Թուրքիան կարող է դառնալ Եվրամիության անդամ, սակայն ցանկանում է, որ այդ հարցով բանակցությունները շարունակվեն:
«Մենք բանակցություններ ենք վարում: Այդ հարցում Եվրամիությունը համաձայնության է եկել, սակայն դեռ արդյունքները հստակ չեն: Ես արդեն բազմաթիվ անգամ ասել եմ, որ կասկածներ ունեմ Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդամության վերաբերյալ: Սակայն ցանկանում եմ շարունակել այդ գործընթացը»,- փոխանցել է Մերկելի խոսքը Անադոլու գործակալությունը, որը նա ասել է նախօրեին Թուրքիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
Նշենք, որ Մերկելը երկօրյա այցով գտնվում էր Թուրքիայում:

Ցուցադրել ավելի
Back to top button