ԿարևորՔաղաքական

Հետընտրական ստվերը ԱԺ հայտարարություններում

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Հայտարարությունների ժամն այսօր խորհրդարանում ամբողջությամբ հետընտրական էր, ելույթների առաջին տասնյակը՝  ընդդիմադիր խմբակցություններինը, առաջին եռյակը՝ միայն  «Ժառանգությանն» էր:

Խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ԱԺ ամբիոնից հայտատարեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը չի ճանաչում փետրվարի 18-ին կայացած  նախագահական ընտրությունների պաշտոնական արդյուքները:
ՀԱԿ ներկայացուցիչներ Լևոն Զուրաբյանն ու Ստեփան Դեմիրճյանը նույնպես փաստեցին, որ ընտրությունների արդյուքները չեն արտացոլում իրականությունը, իսկ հետընտրական զարգացումները փաստում են դժգոհության բարձր մակարդակը:

Ընտրությունները վատն էին, արդյուքները կանխորոշված, իսկ պատճառները նույնը: Սա արդեն Դաշնակցություն խմբակցության ղեկավարի ձևակերպումն է: Արմեն Ռուստամյանը հետաքրքիր ցուցիչ է համարում ընտրություններին  հաջորդած հրաժարականների շքերթը:

Հանարապետականներից Կարեն Ավագյանը փորձեց ամփոփել ՀՀԿ-ի ընդհանրացված դիրքորոշումը հետընտրական զարգացումների վերաբերյլ: Ըստ նրա՝ դրանք ոչ այնքան ընտրությունների, որքան ընդդիմության վերաձևավորման հետ կապված հարցեր են:

Այդ պրոցեսները պետք չէ կապել ընտրությունների հետ, ասաց հանրապետական պատգամավորը, ում կարծիքով հավակնություններ ներկայացնելուց առաջ ընդդիմությունը դեռ անելիք ունի։

Back to top button