ԿարևորՔաղաքական

Խոջալուի կեղծիքը պետք է բացահայտի միջազգային դատարանը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

«Հույս ունեմ, որ միջազգային անկախ դատարանը մի օր վերջնականապես կբացահայտի Խոջալուի կեղծիքը, որն Ադբեջանը շահարկում է քաղաքական նպատակներով»,- այսօր ասել է Խոջալուի ազատագրման գործողության անմիջական մասնակից, գործողության հետախուզական խմբի ղեկավար Վովա Վարդանովը, իսկ ազատամարտիկ Մկրտիչ Տոնոյանը, որը ևս Խոջալուի ազատագրման մասնակիցն ու վկան է, ցավում է, որ Խոջալուի թեմային անդրադառնում ենք միայն ադրբեջանական հերթական վայնասունին արձագանքելու առիթով` անտեսելով այս գործողության ռազմավարական կարևորագույն նշանակությունը:
1991 թվականի գարնանից սկսած Լեռնային Ղարաբաղի բնակավայրերեը ենթարկվում էին ադրբեջանական ՕՄՕՆ- ի հարձակումներին։ Խոջալուի մոտակայքում գտնվող միակ օդանավակայանն ապաշրջափակելու և այնտեղ գտնվող կրակակետերը վնասազերծելու նպատակով 1992 թվականի փետրվարի 25-26-ը հայկական կողմը կազմակերպում է ռազմական գործողություն։
Գործողությունների գոտուց անվտանգ հեռանալու համար ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը ադրբեջանցի խաղաղ բնակիչներին տրամադրում են միջանցք՝ այդ մասին նախօրոք զգուշացնելով ադրբեջանական կողմին։Այս փաստը բազմիցս հաստաատվել է անգամ Ադբրբեջանի պաշտոնատար անձանց կողմից, մասնավորապես՝ այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի կողմից։
Այդուհանդերձ՝ ադրբեջանական կողմը ոչինչ չի ձեռնարկում խաղաղ բնակչությանը ռազմական գործողությունների գոտուց տարհանելու համար։ Ավելին՝ բնակիչների շարասյունը գնդակահարվում է Աղդամի շրջանի սահմանի մատույցներում։
Այս իրադարարձություններն են, որ արդեն 21 տարի Ադրբեջանը դարձրել է ճղճիմ շահարկումների առակա՝  ոճրագործի սեփական դեմքը թաքցնելու նպատակով ադրբեջանցի խաղաղ բնակիչների սպանության մեջ մեղադրվելով հայկական կողմին։
«
Մենք գազան չենք եղել, ու նման հակումներ ունեցողներին մեր շարքերից միշտ վանել ենք»,-ասում է հատուկ նշանակության խմբի հրամանատար Վովա Վարդանովը։
Նա Խոջալուի իրադարձությունների մասին գրեթե ոչինչ չի կարդում, բավարարվում է սեփական աչքերով արձանագրած ճշմարտության իր վարկածով, որը մեծ ցանկություն ունի ներկայացնել միջազգային անկախ դատարանում:
Հույս ունի , որ դա ի վերջո կբացահայտի Խոջալուի կեղծիքը:
«
Խաղաղ բնակչության վրա կրակելու հրահանգ մենք չենք ստացել: Ավելին՝ ճանահարհ ենք բացել, որպեսզի մարդիկ հանգիստ հեռանան: Նույն մարտավարությունն օգտագործվել է նաև Շուշիի գրավման ժամանակ»,-պատմում է Խոջալուի ազատագրման մասնակից Մկրտիչ Տոնոյանը, իսկ Վարդանովը հավելում է. «Մենք տեղեկություն ունեինք, որ խաղաղ բնակչության համար մեր կողմից բացված ճանապարհով ադրբեջանցիները զենք են տեղափոխում, բայց նույնիսկ այդ ժամանակ չհարվածեցինք զենք տեղափոխող մեքենաներին, որպեսզի միջանցքով հեռացող բնակիչներին չվախեցնենք»։

Ազգովին սգալու համար արդեջանցիները տարվա մեջ մի քանի առիթներ ունեն, ինչը քաղաքական ռեժիմն օգտագործում է ուշադրությունը շեղելու նպատակով։ Հայհոյանքների հասցեատերը, բնականաբար, հայերն են, բայց ազդեցության իրական թիրախը հենց ադրբեջանական հանրությունն է։
Ընդ որում՝ ամբողջ քարոզչությունն իրականցվում է հայերի դեմ ուղղված էթնիկ անզսպության և ատելության շիկացմամբ։ «Խոջալու» խաղաքարտը կանոնավոր կեպով խաղարկելով ՝ պաշտոնական Բաքուն փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Ադրբեջանի այլ բնակավայրերում, ինչպես նաև ԼՂՀ սահմանմերձ բնակավայրերում, մասանվորապես՝ Մարաղա գյուղում կազմակերպված հայկական կոտորածներից։
Ցավոք՝ համաշխարհային հանրության կողմից առ այսօր պատշաճ գնահատականի չեն արժանացել Ադրբեջանի կողմից կատաարված նշված բոլոր հանցագործությունները։

Ցուցադրել ավելի
Back to top button