ԿարևորՄիջազգային

Իտալական փակուղի

Ընտրությունների նախնական տվյալներով` Իտալիայի խորհրդարանի երկու պալատները բաժանված կլինեն աջերի և ձախերի միջև, ինչն առաջացրել է եվրագոտու երկրների անհանգստությունը: Կանխատեսումների համաձայն` ձախ կենտրոնամետ բլոկը, որը ղեկավարում է Պիեռ Լուիջի Բերսանին, փոքր առավելությամբ մեծամասնություն կկազմի ստորին պալատում, այն դեպքում, երբ աջ կենտրոնամետները, Սիլվիո Բեռլուսկոնիի գլխավորությամբ, առավելության կունենան Սենատում:
Իտալիայի ներկա ընտրությունները տեղի են ունենում տնտեսական անկման պայմաններում և նպատակ ունեն երկիրը վերադարձնել լիարժեք ժողովրդավարության Մարիո Մոնտիի կառավարության հրաժականից հետո, որի փորձերը կրճատել բյուջետային ծախսերը՝ մեծ դժգոհությունների պատճառ դարձան:
Միլանի բորսայում արժեթղթերը 4 տոկոսանոց աճ են գրացեցին, երբ էքզիթ փոլի արդյունքները կանխատեսում էին Բերսանիի հաղթանակը, սակայն հետո վերադարձան նույն կետին, երբ ձայների հաշվարկից հետո հայտնի  դարձավ, որ Բեռլուսկոնիի դիրքերը ամրանում են:
Ըստ Բի Բի Սի- ի թղթակցի՝ Իտալիայի Եվրամիության գործընկերները կցանկանային տեսնել ընտրությունների կայուն արդյունքներ, որոնք հետագայում ուղղված կլինեն բարեփոխումներին և պետական ծախսերի կրճատմանը:
Բրյուսելն ու Բեռլինը ցանկանում են, որ Բերսանին Մոնտիի հետ կոալիցիա կազմի: Նրանք զգուշանում են, որ ընտրությունների ոչ միանշնական արդյունքները կարող են իշխանությունը կաթվածահար անել, քանի որ Իտալիայում երկիրը կառավարելու համար անհրաժեշտ է առավելություն ունենալ խորհրդարանի և ստորին, և վերին պալատում։

Ցուցադրել ավելի
Back to top button