Միջազգային

Եգիպտական ընդդիմությունն այսօր կորոշի իր քայլերը

Եգիպտոսի խորհրդարանի նոր ընտրությունները քաոսի կհանգեցնեն և երկրում իրավիճակը վերահսկելու համար բանակի միջամտության անհրաժեշտությունը կզգացվի, հայտարարել է եգիպտական ընդդության` Ազգային փրկության ճակատ միավորման առաջնորդ, ՄԱԳԱՏԷ-ի նախկին ղեկավար Մահմուդ էլ- Բարադեյը:
Մուրսիի հրամանագրի համաձայն, խորհրդարանական ընտրությունները Եգիպտոսում կմեկնարկեն 2013 թվականի ապրիլի 22-ին և կանցկացվեն մի քանի փուլով:
Օրենսդարական մարմնի ստորին պալատի ընտրություններով երկրում կավարտվի հետհեղափոխական Եգիպտոսի նոր պետական կառույցների ձևավորման գործընթացը:
Էլ-Բարադեի կարծիքով՝ համընդհանուր քվեարկությունը հնարավոր կլիներ, եթե գործեին ժողովրդավարական սահմանադրությունը, անկախ լրատվամիջոցները և դատական համակարգը, մինչդեռ Եգիպտոսում այդ ամենը դեռ գոյություն չունի:
էլ-Բարադեյը նաև նշել է, որ Ազգային փրկության ճակատն աստիճանաբար «հանգում է սպասվող խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու մտքին»: Ի դեպ՝ ներկա պահին համընդհանուր քվեարկությանը չմասնակցելու պաշտոնական հայտարարությամբ են հանդես եկել մի քանի կուսակցություններ, որոնք մտնում են Ազգային փրկության ճակատի մեջ: Դրանց թվում է նաև «Ադ-Դուստուր» կուսակցությունը, որը ղեկավարում է էլ-Բարադեյը: Ճակատի ընդհանուր դիրքորոշումը կորոշվի այդ կազմակերպության փակ նիստում, որը նախատեսված է հրավիրել այսօր:

Ցուցադրել ավելի
Back to top button