Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանի շրջապատի երիտասարդներից կարող է ծնվել լիդեր

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Կա իշխանություններից նեղացած ժողովուրդ և ձայներ հավաքած թեկնածու, ով բարաթ չունի. վերլուծելով նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական վիճակը՝ պատկերավոր ներկայացրեց դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Որ կառավարությունը ընտրություններից առաջ կհայտարարի, որ թոշակները չի բարձրացնելու, կնեղացնի հասարակական կարծիք ձևավորող տաքսիստներին ու ստոմատոլոգներին»,- պարզաբանեց նեղացվածության պատճառները դեմկուսի առաջնորդը։

Այսօր «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը բարդ դերակատարում է ստանձնել: Նախկինում նման դժվարին իրավիճակներում չդիմացավ և ոչ մի նախագահի թեկնածու:

Սահմանադրական ճանապարհով հնարավոր չի լինի հաղթել ընտորություններում, քանի որ «Ժառանգությունն»  անգամ վստահված անձինք չի ունեցել տեղամասերում և բավականաչափ ապացույցներ չի կարող ներկայացնել ընտրակեղծիքների դեմ:

Դեմոկրատական կուսալցությունը չի սատարի Րաֆֆի Հովհաննիսյանին արտաքին քաղաքական ուղղվածության մեջ փոփոխություն մտցնելու համար։

Րաֆֆի Հովհաննիսյանին սատարել չի պատրաստվում նաև ՍԴՀԿ  անդամ Գուրգեն Եղիազարյանը. «Քանի դեռ նա չի ներկայացրել ծրագիր, մենք չենք կարող միանալ»,- ասաց:
Նրա կարծիքով՝ փոփոխություն ավելի շատ պետք է սպասել այն երիտասարդներից, ովքեր հավաքված են Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջը։

Կարելի է միանալ այն երիտասարդներին, ովքեր հավաքվել են Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջը, նա լիդեր չէ, սակայն հնարավոր է, որ նոր լիդերներ ծնվեն այդ երիտասարդների միջից ու մենք էլ միանանք ու պահանջենք արդար ընտրություններ, ասաց Գուրգեն Եղիազարյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button