ԿարևորՔաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ հուսախաբ չանել իր ընտրողներին

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»
ԿԸՀ որոշումից հետո Սերժ Սարգսյանին մնում է միայն ինքնաբացարկի ճանապարհը,-այսօր հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: 

Նա չի բացառել , որ մինչև մարտի 2-ը կդիմի Սահմանդրական դատարան նախագահական ընտրությունների արդյունքները բողոքարկելու պահանջով:
Լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ այս հարցում կան տարաձայնություններ և խնդրի վերջնական լուծումը դեռևս կայացված չէ:
«Ժառանգության» առաջնորդը վստահեցրել է, որ որպես համաժողովրդական շաժման մի մասնիկ անելու է ամեն ինչ, որպեսզի ժողովուրդը հուսախաբ չլինի:
«Ամոթ նրանց, ովքեր  փորձում են սպառնալ ինձ ինչ- որ ձայնագրության վերաբերյալ ակնարկներով: Ես պահանջում եմ ամբողջությամբ հրապարակել իմ և Սերժ Սարգսյանի հանդիպման ձայնագրությունը»,-ասել  է Րաֆֆի Հովհաննիսյանն ու մանրամասնել`  ի վերջո ինչի շուրջ են զրուցել ինքն ու Սերժ Սարգսյանը օրերս կայացած հանդիպման ընթացքում.

Ցուցադրել ավելի
Back to top button