Վարորդները պատասխանատվության են ենթարկվում ոստիկանների սխալների պատճառով


Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/02/250213avto1.mp3
Ավտովարորդների պաշտպանության հիմնարար իրավուքներն այսօր խախտվում են` սկսած տեսուչի կանգնացնելուց, վերջացրած դատական արձանագրությամբ, այսօր հայտարարել է «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Ներկայացնելով կոնկրետ փաստեր և օրինակներ` Էդուարդ Հովհաննիսյանը հայտնել է, որ իրենք դիմել են ՀՀ ոստիկանապետին, ով, սակայն, բոլոր հարցերին բացասական պատասխան է տվել:
Ավտովարորդների իրավունքները ոտնահարվում են առաջին հերթին ճանապարհային ոստիկանության տեսուչների կողմից, ահազանգում է «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Նրա տեղեկացմամբ` վարորդները ենթարկվում են վարչական պատասխանատվության հենց ոստիկանների կողմից թույլ տված սխալների պատճառով:
Էդուարդ Հովհաննիսյանն այժմ պատրաստվում է դիմել հանրապետության վարչապետին և նրան ներկայացնել, թե «Աքիլլեսի» դիմումը, թե ոստիկանապետի պատասխանը: