ԿարևորՔաղաքական

Սերժ Սարգսյանը վերընտրվեց նախագահ. հրապարակվեցին պաշտոնական արդյունքները

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրապարակել է փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները:

Ըստ ամփոփիչ արձանագրության` ընտրողների ընդհանուր թիվը եղել է 2 մլն 527 հազար 822, գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների` 1 մլն 521 հազար 261, ՏԸՀ-երին հատկացված քվեաթերթիկների թիվը 2 մլն 579 հազար, ՏԸՀ-ներում մարված քվեաթերթիկների ընդհանուր թիվը 1 մլն 57 հազար 779, Անվավեր քվեաթերթիկների թիվը 50 հազար 776: Քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեարկության ծրարների թիվը եղել է 1 մլն 519 հազար 651, անճշտությունների գումարային չափը եղել է 702:

Յուրաքանչյուր թեկնածուի օգտին կողմ քվեարկված ձայների վերջնական պատկերը հետեւյալն է`Բագրատյան Հրանտ` 31 հազար 643 (2,15%), Հայրիկյան Պարույր` 18 հազար 96 (1,23%), Հովհաննիսյան Րաֆֆի` 539 հազար 693 (36,75%), Ղուկասյան Անդրիաս` 8 հազար 329 (0,57%), Մելիքյան Արման` 3 հազար 520 (0,24%), Սարգսյան Սերժ` 861 հազար 373 (58,64%), Սեդրակյան Վարդան` 6 հազար 210 (0,42%):

Այսպիսո` ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում հաղթող ճանաչեց գործող նախագահ, ՀՀԿ-ից նախագահի թեկնածու առաջադրված Սերժ Ազատի Սարգսյանին.

 

Ցուցադրել ավելի
Back to top button