Մշակույթ

«Նվիրիր գիրք» ֆեյսբուքյան ակցիան հաջողվեց

Աիդա Ավետիսյան

«Ռադիոլուր»

Փետրվարի 8-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում   մեկնարկել էր «Նվիրիր գիրք» ակցիան: Նախաձեռնությունն  իրականացրել են  «Անտարես» եւ «Զանգակ» հրատարակչությունները:

Ի տարբերություն « Զանգակի»՝ «Անտարեսը»  քանակական սահմանափակումներ էր դրել: Ակնկալվում էր, որ նվեր ստացողների թիվը շատ կլինի և այդքան գիրք տպագրելու հնարավորություն չկար, անկեղծանում է  հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
Նախաձեռնությունը հայտնի դարձավ ֆեյսբուքյան«ՙԳրքի տաղավա», «Գրքեր, որ պետք է կարդալ»,«Արտասահմանյան գրականությունը հայերեն» էջերի շնորհիվ։
Հավանումների արդյունքում 51- մարդ նվեր է ստացել գիրք «Ինչու և ինչպես»,  21-ը՝ «Ժամանակակից հայ գրականություն», իսկ 85-ը՝ «Հեքիաթներ» շարքերից: Մարդիկ, ովքեր սկսել էին, բայց չկարողացան հաղթել, գիրք կարող են գնել 30-ից 50% զեղչով:
Անցյալ տարի կազմակերպվեց  «Մուտքը գրքով« միջոցառումների շարք, որի շրջանակներում Հայաստանի  մի շարք մշակութային կենտրոններ հնարավոր էր  այցելել` տոմսի փոխարեն նվիրելով  գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գիրք:

Այս տարի  միջոցառումը վերանվանվեց «Գրքի բանկ«, որը, ըստ ակցիայի ղեկավար Էդուարդ Լևանյանի,  լինելու է շարունակական: Նախաձեռնությունը մարդկանց հնարավորություն կտա նվիրել իրենց գրքերը, որոնք էլ  կհատկացվեն   կարիք ունեցող գրադարաններին: Էդուարդ Լևանյանը միջոցառումը համարում է հաջողված

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այս նախաձեռնության շնորհիվ «Անտարեսի» ֆեյսբուքյան էջին միացան 6000 օգտատերեր: Ակցիան ցույց տվեց, որ գիրք գնողները շատ-շատ են, սակայն այն անհասանելի է թանկ լինելու պատճառով։

Ցուցադրել ավելի
Back to top button