Հասարակություն

Մշակում են հազարամյակի զարգացման նպատակներ 2015 թվականից անդին ծրագիրը

Սաթիկ Իսահակյան

«Ռադիոլուր»- Արմավիր

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/02/250213MAK.mp3
ՄԱԿ-ի  Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված «Հազարամյակի հռչակագրի» համաձայն ՄԱԿ- ը ձեռնամուխ է եղել   հազարամյանի զարգացման նպատակներ 2015թվականից անդին ծրագրի մշակմանը: Այս նպատակով լայնածավալ քննարկումներ են սկսվել Երևանում և Հայաստանի  5 մարզում,  որտեղ ներգրավված են  են հասարակության տարբեր շերտեր:

«Հազարամյակի զարգացման նպատակներ- 2015 թվականից անդին» ծրագրի գերակայության  որոշման  նպատակով Արմավիրի մարզում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը հասարակական քննարկում էր կազմակերպել: Հայաստանը ընդգրկվել է այն 50 երկրի շարքում, որտեղ այսօրինակ խորհրդատվություններ են իրականացվում: 

Քննարկմանը մասնակցեցին  տարբեր ոլորտների  մասնագետներ, ակտիվիստներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այսինքն` ներգրավված էր քաղաքացիական հասարակությունը, որոնք ներկայացրել են իրենց կարծիքները քննարկվող թեմաների  շուրջ:
Հասարակության լայն խմբերում ներկայացվում են 5 ուղղությամբ քննարկվող թեմաներ,
1- անհավասարություններ, այս ենթախմբում կանայք են, հաշմանդամներ և երեխաներ,
2 –առողջապահություն,
3- աճ և զբաղվածություն,
4- պարենային անվտանգություն,
5-շրջակա միջավայրի պահպանում և կայուն զարգացում։
Արմավիրում օրակարգային քննարկումները  ծավալվեցին  շրջակա միջավայրի պահպանման և կայուն զարգացման, ինչպես նաև պարենային անվտանգության վերաբերյալ:  Կարծիքների հիման վրա փորձելու են  որոշել 2015 թ-ից հետո  երկարաժամկետ գերակայութնունները, որոնք հաշվի են առնվելու ՄԱԿ-ի կողմից ընդհանուր համաշխարհային գերակայություններ որոշելուց:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի  ներկայացուցիչները  յուրաքանչյուր սեղանի շուրջ գրառում էին փոխանակված մտքերն ու այն հրապարակում, որն էլ որոշիչ էր  խնդրի լուծման հարցում: Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի  փորձագետ Աշոտ Խուրշուդյանը զրույցը վարողներից էր և ներկայացրեց քննարկման ընթացքը։
«Բնապահպանության մեջ պետություն- մասնավոր համագործակցության սցենարում, պետք է լինի ոչ միայն շահույթ  հետապնդող մասնավորը, այլ պետք է լինի բնապահպանական խնդիրներով զբաղվողն ու այդ խնդիրները բարձրաձայնողը, այսինքն` եռակողմ բանակցային մոդել պետք ե ընտրվի, որտեղ և մասնավորը, որն ըստ էության ռեսուրսներն օգտագործողն է, և պետությունը, որը այդ ոլորտը կարգավորողն է, և բնապահպանները մեկ սեղանի շուրջ համաձայնության գան և երկրի համար օպտիմալ լուծումների գնան, ոչ թե ռեսուրսները օգտագործելով բնությանը երկարաժամկետ վնաս հասցնեն»։
Թեմայի քննարկման ընթացքում կարևորվեց շրջակա միջավայրի վերաբերյալ բնակչության անտեղյակությունը: Իրազեկման պակասի հետևանքով բնակչության մի մասը տեղյակ չէ բնապահպանական խնդիրներից, շրջակա միջավայրի պահպանումից:
Հողերի 53 տոկոսը անապատացել են, աղակալված շատ հողեր կան, բնակչության անտեղյակության պատճառով այս խնդիրը գերակա չի ճանաչվել: Պատճառը իրազեկման պակասն է,  առաջարկեցին թեմայի վերաբերյալ հեռուստահաղորդումներ կազմակերպել:
Արմավիրի մարզի համար բուռն քննարկումներ են ծավալվել հանքերի շահագործման վերաբերյալ: Ավազահանքերը մեծ վնաս է հասցնում  գյուղատնտեսությանը, հողերին , որոնք գործածությունից դուրս են մղվում, արդյունքում  տուժում է գյուղատնտեսությունը  և գյուղացին երկարաժամկետ զրկվում է եկամտից:

Պարենային անվտանգության քննարկման ժամանակ առաջնությունը նույնպես տրվեց 4-րդ կետին, որը  սահմանում է հավասար մրցակցություն պետության միջամտությամբ:  Այս տարբերակում պետության սուբսիդավորմամբ զարգանում է գյուղատնտեսությունը  և ստեղծվում հավասար պայմաններ , իսկ  տեղական արտադրողը մրցունակ է դառնում ներմուծողի նկատմամբ:  2013 թ մարտի վերջին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ներկայացնելու է Հայաստանի դիրքորոշման մասին վերջնական զեկույցը և տեսլականը ապագա գլոբալ զարգացման օրակարգի վերաբերյալ:

Ցուցադրել ավելի
Back to top button