Սպորտ

Մերկելը՝ Թուրքիայում

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նախօրեին երկօրյա այցով ժամանել է Թուրքիա: Այցի նպատակն է դիտել հրթիռային զենիթային «Փեթրիթո» համալիրները, որոնք բերվել են Գերմանիայից։
Անկարան անցած տարի նոյեմբերին դիմել էր ՆԱՏՕ- ին՝ խնդրելով իրեն տրամադրել հրթիռային զենիթային համալիրներ Սիրիայից օդային հնարավոր հարձակումներից պաշտպանվելու համար: ՆԱՏՕ-ի խորհուրդն այդ առաջարկին դրական էր արձագանքել: Իրենց հրթիռային զենիթային համակարգերն էին համաձայնել տրամադրել ԱՄՆ, Նիդերլանդներն ու Գերմանիան:
Մերկելը Թուրքիա է ժամանել վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրավերով: Գերմանական պատվիրակությունը երեկ այցելել է Քահրամանմարաշ քաղաքը, որտեղ տեղադրված են Գերմանիայից բերված հրթիռային համակարգերը:
Անգելա Մերկելը դիտել է տեղակայված սարքավորումները և զրուցել գերմանացի զինվորականների հետ, որոնք սպասարկում են այդ համակարգերը: Այսօր կանցլերը կլինի Կապադովկիայում: Նա կայցելի Գյորեմեի բնական- լանդշագտային պարկը և քրիստոնեական վանական հնագույն համալիրը:

Ցուցադրել ավելի
Back to top button