

Սաթիկ Իսահակյան
«Ռադիոլուր»
Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն այսօր ավագանու արտահերթ նիստում հրաժարական է ներկայացրել։ Լուրը հաստատել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սարգիս Մովսիսյանը։
«Ռադիոլուրին» հայտնի դարձավ, որ ավագանու նիստին մասնակցել է նաեւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով շնորհակալություն է հայտնել Խլղաթյանին համատեղ աշխատանքի համար։
Արմավիրի մարզպետի օգնական, Արմավիր քաղաքի ավագանու անդամ, ՀՀԿ մարզային երիտասարդական թևի խորհրդի նախագահ Նվեր Պետրոսյանը «Ռադիոլուրին» մանրամասներ է հայտնել ավագանու նիստից.