Քաղաքական

ՀՀ նախագահի շնորհավորել են Լեհաստանի եւ Գերմանիայի նախագահները

Նախագահ Սերժ Սարգսյանին վերընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին:

«Հարգելի՛ պարոն նախագահ,

Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Լեհաստանը, որպես Հայաստանի վաղեմի բարեկամ և նրա Եվրամիության հետ մերձեցմանը սատարող, ողջունում է Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումները, ժողովրդավարության ընդլայնումը և քաղաքացիական հասարակության կառուցումը: Լեհաստանը կօգնի և կաջակցի Հայաստանին Ասոցացման համաձայնագրի, ինչպես նաև Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտի ստեղծելու պայմանագրի գործում ընթացող բանակցություններին»,-ասված է Լեհաստանի նախագահի շնորհավորական ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Յոախիմ Գաուկը:

«Պարո՛ն նախագահ,

Իմ և իմ ժողովրդի անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ որպես Հայաստանի Հանրապետության նախագահ Ձեր պաշտոնավարման նոր փուլի կապակցությամբ և մաղթում ամենայն բարիք ու հաջողություն:

Գերմանիան մեծ ակնկալիքներով հետևում է Ձեր երկրում ընթացող քաղաքական և տնտեսական բարեփոխումների գործընթացին և այսուհետ ևս Հայաստանի վստահելի գործընկերը կլինի երկկողմ հարաբերություններում, ինչպես նաև Եվրամիության շրջանակում»,-ասված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:

Ցուցադրել ավելի
Back to top button