ԿարևորՔաղաքական

«Ժառանգությունն» առաջարկում է արտահերթ նիստ հրավիրել

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո  Ազգային ժողովն այսօր գումարել է առաջին նսիտը: Քառօրյայի օրակարգում ընտրություններին վերաբերող որևէ հարց թեև ընդգրված չէ, սակայն հետընտրական  իրավիճակը քննարկման առարկա է դարձել նախ նիստերի դահլիճում, ապա՝ ԱԺ նախագահի աշխատասենյակում: Քառօրյայի մեկնարկին ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահությանը հորդորել է անմասն չմնալ զարգացումներից և որևէ ձևաչափ գտնել հետընտրական իրավիճակի շուրջ խորհրդարանական  քննարկում կազմնակերպելու համար: Նույնը պնդել են «Ժառանգություն» և ՀՅԴ խմբակցությունները:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշել է, թե խորհրդարանական մեծամասնությունը պատրաստակամ է խորհրդարանական  նման քննարկում կազմակերպելու հարցում:

«Առաջարկում եմ, որ յուրաքանչյուր խմբակցությունից մեկական կամ երկուական ներկայացուցչով հավաքվենք ու քննարկենք հետընտրական հարցերը: ԱԺ- ն, այո, չի կարող չանդրադառնալ դրանց և պետք է փորձի տալ որոշ հարցերի պարզաբանումը»:

Այս հայտարարությունից քիչ անց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ու ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ԱԺ նախագահի  աշխատասենյակում  քննարկել են հարցը, թե ինչ ձևաչափով  խորհրդարանը կարող է անդրադառնալ ընտական գործընթացներին:
«Մեր կողմից առաջարկվեց, որպեսզի արտահարեթ նիստ հրավիրվի, խորհրդարանը դրա իրավունքն ունի, և քննարկվեն այն բոլոր գործընթացները, որոնք կատարվում են պետության ներսում»,- հանդիպումից հետո ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի  խոսքով ՝ խորհրդարանական մեծամասնաությունը հակված չէ ոչ թե հակազդել, այլ աջակցել ընդդիմությանը: Առաջարկը, ըստ ամենայնի, կընդունվի, պաշտոնական պատասխանը ՀՀԿ-ն խոստանում է տալ առաջիկա 1-2 օրերին:

Ցուցադրել ավելի
Back to top button