Քաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանի Բարեւի հեղափոխությունը

Ալիսա Գեւորգյան

«Ռադիոլուր»

«Եկել եմ ասելու` բարև ու շնորհավորելու բոլորիս ժողովիրդի հաղթանակի առիթով». «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննյիսյանն այս խոսքեն այսօր  ասել ու ասելու է Ապարանի, Սպիտակի, Վանաձորի ու Գյումրիի բնակիչներին, ովքեր նախագահական ընտրություններում իրենց քվեն վստահել են իրեն։

Նրա առաջին կանգառը Աշտարակն էր, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը նախ այցելել է քաղաքապետարան, բարևել քաղաքապետին ու շնորհավորել նրան ընտրություններում ժողովրդի տարած հաղթանակի առիթով: Ապա «Հայաստան«» վանկարկումների ու ծափերի ներքո Րաֆֆի Հովհաննիսյանը շարժվել է դեպի Աշտարակի կենտրոնական հրապարակ, որտեղ հավաքված իր համակիրներին վստահեցրել է, որ կպաշտպանի նրանց քվեն:
«Երկար ճանապարհ ունենք միասին անցնելու, դուք պետք է պաշտպանեք իմ ձայնը, իսկ ես` ձեր»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button