ԿարևորՀասարակություն

Սահմանամերձ գյուղերում այս գիշեր հանգիստ էր

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

http://www.armradio.am/hy/wp-content/uploads/2013/02/230213tavush.mp3
Անցած գիշերը հանգիստ է անցել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում: Ի տարբերություն նախորդ գիշերների՝ երբ ադրբեջանցիների կողմից պարբերաբար գնդակոծվել էին  Մովսես, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, այս գիշեր, բարեբախտաբար, կրակոցներ չեն հնչել:
Մինչ լրատվամիջոցները պարբերաբար տեղեկատվություն են տարածում ադրբեջանցիների կողմից իրականացվող գնդակոծությունների մասին, պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում ԶԼՄ-ներին կոչ է անում ավելորդ վախ ու խուճապ չառաջացնել,  և վստահեցնում է, որ հակառակորդի կրակն այս անգամ  ոչնչով   արտառոց չէր, նույնիսկ ինչ- որ առումով կարելի է ասել սովորական է եղել։
Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում շուրջ 20 տարի է բնակիչների առօրյան առաջին հայացքից ոչնչով գրեթե  չի տարբերվում հանրապետության մյուս մարզերի համայնքների առօրյայից: Կենցաղը նույնն է, հոգսերը նույնպես: Սա, սակայն, միայն առաջին հայացքից է, իրականում այստեղ երեխաները եթե մանկապարտեզ կամ դպրոց են գնում, անպայման վախ ունեն  սրտում, նույն զգացումն է նաև մեծերի մոտ։
Սահմանամերձ այս գյուղերում հատկապես վերջին  գիշերները խաղաղ չէին : Մինչ ողջ հանրապետությունը ընտրական ու հետընտրական  զարգացումներով էր  զբաղված, սահմանամերձ գյուղերում կրկին կրակոցներ էին հնչում։
Կրակոցներից վնասվել են Մովսես գյուղի տների տանիքները, պատուհանները: Այստեղ ու ոչ միայն, գյուղացիները թաքնվում  են նկուղներում։
Ներքին Կարմիրաղբյուրի  գյուղապետ Մանվել Կամենտադյան դժվարացավ ասել, արդյո՞ք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախակիացումը որևէ կերպ կապ ունի  ներքաղաքական զարգացումների հետ։
«Ձայն  չեմ կարող ասել, թե ընտրությունների հետ է կապված։ Ուղղակի, եթե մերոնք պատասխան չեն տալիս, չեն լռում»,- ասում է։
Անցած գիշերը  խաղաղ է անցել  նաև Տավուշի մյուս սահմանամերձ գյուղերում նույնպես՝ Այգեպարում, Ոսկեպարում, Չինարիում:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Անդինյանը մեր հարցերին հարցով պատասխանեց. «
Ի՞նչ է կատարվում Ազատության հրապարակում: Հենց այդտեղ բարդանում է, մեզ մոտ էլ կրակոցներն են շատանում: Այդ հարցը եթե կարգավերեք, մոզ մոտ խնդիր չկա»:
-ից 23-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ: Այդ մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ քայլերի արդյունքում հակառակորդի ակտիվությունը կասեցվել է:

Back to top button