Քաղաքական

«Նախախորհրդարանը» համակարգափոխության խնդիր է դրել

Լուսինե Վասիլյան

«Ռադիոլուր»

«Սարդարապատ» նախաձեռնության հիմքի վրա ստեղծված նոր՝ «Նախախորհրդարան» նախաձեռնությունն  իր առջև ոչ թե իշխանափոխության, այլ համակարգափոխության խնդիր է դրել, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել են «Նախախորհրդարանի» անդամներն ու խոսել այն քայլերի մասին, որոնցով հնարավոր են համարում կառավարման նոր համակարգի ձևավորումն ու նոր որակի պետության ստեղծումը։

Ընտրությունների ելքը «Նախախորհրդարանին» որևէ անակնկալ չի մատուցել: Նախաձեռնության անդամները մշտապես են հայատարարել, որ ընտրական գործընթացից որևէ ակնկալիք չունեն և խնդիրների լուծումը քաղաքական դաշտում չեն տեսնում:
Ժողովուրդը, ըստ նրանց, հերթական անգամ ապացուցեց, որ ավելի առաջ է անցել, քան քաղաքական դաշտը: Ժիրայր Սեֆիլյանը ընտրություններից հետո էլ համոզված է, որ որևէ կուսակցություն միայնակ, սեփական ուժերով չի կարող,  իր ձևակերպմամբ, երկիրը փոսից հանել:

«Ուրախ ենք այն հանգամանքով, որ Րաֆֆի Հովհաննիսյանի նման անձանվորություն հասել է այն բեմահարթակին, որը մեծ պատասխանատվություն է կրում»:
Ըստ Սեֆիլյանի՝ կարևոր է նախորդ սխալները չկրկնելն ու բեմահարթակը հնարավորինս մաքուր պահելը:

Ցուցադրել ավելի
Back to top button