Հասարակություն

Միջազգային կրթական խորհուրդն ու արտերկրում վերապատրաստվելու բանաձեւը

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Միջազգային կրթական խորհուրդն արդեն 8 տարի է հայ և օտարերկրյա ուսանողներին ուղղորդում և արդյունավետ տեղեկատվությամբ է ապահովում՝ կազմակերպելով ինչպես լեզուների խորացված դասընթացներ, այնպես էլ կրթություն արտերկրի առաջատար ուսումնական հաստատություններում:
Այս տարիների ընթացքում կազմակերպությունն ունեցել է բազմաթիվ դիմորդներ, ովքեր ոչ միայն պատշաճ մակարդակով շարոնակել են ուսումն արտերկրում, այլև վերադառնալով հայրենիք, մեծ հաջողությունների են հասել աշխատանքում:
Միջազգային կրթական խորհուրդը համագործակցելով շուրջ 600 համալսարանների հետ` միևնույն ժամանակ ուսանողներին առաջարկում է ամենատարբեր  երկրների կրթական հաստատություններում մասնագիտանալու տարբեր ծրագրեր՝ ամառային ճամբարներ, լեզվի դասընթացներ, նախապատրաստական կուրսեր, քանի որ իսկապես շատերս հաճախ զգում ենք արտերկրում վերապատրաստվելու, ուսումը շարունակելու, ինչպես նաև օտար լեզուներին առավել խորացված տիրապետելու անհրաժեշտությունը:

Միջազգային կրթական խորհրդի գրասենյակում՝ Address: Apt. 2, 5 Blind Alley Abovyan Street, Yerevan 0001, Armenia. Tel: +374 10545520, +37498545520, Fax: +374 10545520, պատրաստ են պատասխանել իրենց ուսումը արտերկրում կազմակերպել ցանկացողների հարցերին, ասում է խորհրդի տնօրեն Հայկուշ Գևորգյանը։

 

 

Ցուցադրել ավելի
Back to top button