Տնտեսական

«Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի ղեկավար խորհրդի հերթական նիստը:

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել է ծրագրերի 2012 թվականի տարեկան աշխատանքային պլան-բյուջեների կատարողականը, այնուհետև հաստատել «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրերի 2013 թվականի տարեկան աշխատանքային ծրագրերի բյուջեն:

Անդրադարձ է կատարվել 2012թ նոյեմբերի 5-23-ը  «Շուկայավարման հնարավորություններ ֆերմերներին» ծրագրի, ինչպես նաև  «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի /ԳԶՄՀ/ վերահսկողության առաքելության պատվիրակության այցելության հուշագիր-հաշվետվություններին:

Խորհիդին են ներկայացվել նաև «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրի Հասարակական  ենթակառուցվածքային ներդրումներ բաղադրիչի շրջանակում` ներդրումների տնտեսական նպատակահարմարության և ուսումնասիրության արդյունքները:

Քննարկվել են ընթացիկ այլ հարցեր ևս:

Ցուցադրել ավելի
Back to top button