

Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»
Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովը երեկ մեկրարկած նստաշրջանում Ղարաբաղյան շարժման 25 –ամյակի առթիվ հայտարարություն է ընդունել:
Հիշեցնելով արցախյան շարժան և դրա հետանքների մասին` ԼՂՀ ԱԺ-ն նշել է, որ ասօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած անկախ, ինքնիշխան ժողովրդավարական եւ սոցիալական պետություն է, որն ինքնուրույն է որոշում իր ներքին եւ արտաքին քաղաքական խնդիրները, հարեւանների հետ հարաբերություններին առնչվող բոլոր հարցերը:
«Այս հիմքի վրա է մեր ժողովուրդը պատկերացնում իր ներկա եւ գալիք սերունդների խաղաղ կյանքը սեփական հայրենիքում», ասված է ԱԺ հայտարարության մեջ: