ԿարևորՏնտեսական

Տնտեսական սպասումներ՝ ընտրություններից հետո

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»

Վերջին տարիների տնտեսական աճը կարելի է բավարար համարել, սակայն անելիքները դեռ շատ են։ Այսօր «Հայաստանի տնտեսության հետընտրական զարգացումներ. մարտահրավերներ, կանխատեսումներ» թեմայով տեղի ունեցած ասուլիս-քննարկման ժամանակ նման դիտարկում են արել տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը և Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը։
Հայաստանի տնտեսության հետընտրական զարգացումների, մարտահրավերների մասին այսօր դիտարկումներ ներկայացնելիս կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը շեշտեց, որ Հայաստանի համար տնտեսության զարգացում ասելն ամենեւին տեղին չէ: Մեզ մոտ կարող է լինել միայն աճ, ինչին էլ լրջորեն խոընդոտում է օլիգարխիկ երեւույթների առկայությունը:
Harutyun-MesrobyanՀարություն Մեսրոբյանը հետընտրական շրջանում արձանագրվող գնաճն արդեն մեզ մոտ պրակտիկա է համարում: Քանի որ մեր երկրում առկա են մենաշնորհային երեւույթներ, հետեւապես մեզ մոտ գնաճը չունի տնտեսական հիմք, ոչ էլ օրինաչափություն, համոզված է նա:
Մասնագետը հերթական անգամ ընդգծեց գնաճի չափման մեթոդաբանոթյան տարբերությունները: Գնաճի նույն ցուցանիշը միջին խավի վրա այլ կերպ է անդրադառնում, անապահով խավի համար շատ ավելի ծանր հարված է ունենում, ասում է նա։

 

Տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը նկատում է, որ մեր միջին բիզնեսը շատ երկրներում Tatul Manaseryanամենափոքր բիզնեսն է համարվում: Նրա դիտարկմամբ` մեր երկրի տնտեսությունը դեռ ոչ թե զարգացման, այլ վերականգնման փուլում է: Նա այսօր հակամենաշնորհային պայքար չի տեսնում, սակայն կարեւորում, որ այժմ խոշոր բիզնեսի մոտ ստուգումները թեեւ էպիզոդիկ բնույթ են կրում, բայց գոնե բացառված չեն:
Որոշ դրական տեղաշարժերին զուգընթաց` Թաթուլ Մանասերյանն այսօր ցավով փաստեց, որ Գյումրիի տեխնոպարկի հեռանկարային եւ երկար տարիներով ծրագրված գործունեությունն այսօր արդեն հօդս ցնդելու շեմին է, քանի որ հիմքում դրված սկզբունքները շեղվել են բնականոն հունից:

Արդյո՞ք կենսունակ են ապահով գործարար միջավայրի ստեղծման ծրագրերը եւ որքանով են իրատեսական նման սպաումները եւ պնդումները:
Gagik Makaryan Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը անթույլատրելի է համարում նախորդ տարիներին արված քայլերը չնկատելը: Դա նրան հույս է ներշնչում, որ Սերժ Սարգսյանը նույն պլատֆորմի վրա կշարունակի: Սակայն միաժամանակ նրան չեն դադարում անհանգստացնել տարիներով արմատավորված հիմնախնդիրները: Ինչ փոփոխություններ սպասել տնտեսության մեջ հետընտրական շրջանում, Գագիկ Մակարյանի սպասելիքներն առանձնապես լավատեսական չեն:

Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանն այն համոզմանն է, որ փոքր և միջին ձեռնարկությունների վրայից պետք է հանվեն հարկերը, սա իրական հնարավորություն է տնտեսությունը մի քայլ առաջ տանելու և տեղական արտադրողին խրախուսելու համար։ Vazgen Safaryan1

Սաֆարյանը գործող իշխանության վարած տնտեսական ծրագրերի հետեւանք է համարում  նախորդ տարիներին մեր երկրի տնտեսության մեջ ներդրումների կրճատումը: Պետություն -մասնավոր գործընկերությունը կաղում է, իսկ արտահանողների ռիսկերը դեռ պետությունը պատրաստ չէ կիսել: Եթե դա արվի, կարելի է նոր դրական տեղաշարժեր ակնկալել։

Ցուցադրել ավելի
Back to top button