ԿարևորՔաղաքական

«Սխալ ցիկլից» դուրս գալու երեք տարբերակ՝ ըստ Արծրուն Պեպանյանի

Աննա Նազարյան

«Ռադիոլուր»

Ինչու ընդդիմությունն ընտրություններում չի հաղթում. հարցի պատասխանն այսօր փորձել է տալ «Վերելք» քաղաքական վերլուծությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը: Փետրվարի 18- նախագահական  ընտրություններն առիթ են կրկին վերհիշելու նախորդ՝ մասնավորապես 1996 և 2008 թվականների նախագահական ընտրությունները, զուգահեռներ անցկացնել և փորձել հասկանալ, թե ինչ դասեր պետք է  քաղենք: Այսօր նա հիշեց 96- ի ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի՝ «մտանք սխալ ցիկլի մեջ» խոսքերը:
Որպեսզի սխալ ցիկլից կարողանա հասարակությունը դուրս գալ՝ պետք է ընդդիմությունը նոր շարժում ստեղծի, կարծիք հայտնեց նա: Սա միանշանակ չէ, կան նաև այլ տարբերակներ՝ ըստ Պեպանյանի։

«Ռեսուրս ենք հավաքում ու ջարդում իշխանությունը, կամ գնում ենք այն ճանապարհով, որով գնացին մյուս ընդդիմադիրները, կամ էլ   ընդդիմությունն ու իշխանությունը փոխհամափայնության են գալիս»:
Նա իհարկե նախընտրելի համարեց երրորդ տարբերակը։ Ճիշտ է բանակցային սեղանի շուրջ նստելը, ու եթե «Ժառանգության» հիմնադիրն ուզում է փոփոխություններ անել՝ պետք է ընդունի այն պորտֆելը, որի միջոցով իրականում հնարավոր կլինի փոփոխություններ անել երկրի ներսում:
Ըստ Արծրուն Պեպանյանին՝ փոփոխությունների հնարավորություն տվող պորտֆելները կարող են լինել 
մշակույթի և կրթության նախարարությունները։
Բանակցությունների միջոցով փոխհամաձայնության հասնելու կողմնակից «Վերելք» քաղաքական վերլուծությունների հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանը մյուս կողմից, սակայն, կարծում է, թե խիստ պատժամիջոցներով պետք է դատապարտել այն մարդուն, ով հասարակությանը հուսալքության  է հասցնում։

Ցուցադրել ավելի
Back to top button