Քաղաքական
Մարքսիստի երկու սցենարը


Նվարդ Դավթյան
«Ռադիոլուր»
Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը կարծում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին պետք է երկու առանցքային` վարչապետի կամ Ազգային ժողովի նախագահի պաշտոններից մեկը առաջարկի:
Սակայն, ըստ մարքսիստի, կա նաև երկրորդ ճանապարհը, որով կարող է գնալ երկրի նախագահը:
«Սերժ Սարգսյանը կարող է ընտրել «ալկոհոլիկ Ելցինի սցենարը» ` նոր նախագահական ընտրություններ հայտարարի եւ ինքը չմասնակցի` կանգնելով արբիտրի դերում»,- ասում է նա:
Վերջին տարբերակը մարքսիստը ամենառացիոնալն է համարում` հետևությունները թողնելով իշխանություններին: