Հեռուստառադիոընկերությունները պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերել


Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Փետրվարի 18-ին կայացած համապետական ընտրություններին մասնակցած նախագահի թեկնածուների քարոզարշավների լուսաբանմանն ու ընդհարապես համապետական 44 հեռորստաընկերության ու 20 ռադիոընկերությունների աշխատանքին ողջ քարոզարշավի ընթացքում հետևել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը: Ամեն օր պատահականության սկզբունքով ընտրվել է ութ հեռւոստաընկերություն: Մշտական վերահսկողության է վերցվել Վանաձորի ու Գյումրու հեռուստաալիքների աշխատանքը:
Նպատակը մեկն էր՝ լուսաբանման հավասար պայմաններ ստեղծել բոլոր թեկնածուների համար: Սա օրենսդրության պահանջն է, որը խախտելու դեպքում վարչական տույժեր են նախատեսված հեռուստառադիոընկերությունների համար:
Ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների՝ այս անգամ ՀՌԱՀ-ը որևէ հեռուստառադիոընկերության չի տուգանել, ինչն էլ ենթադրում է, որ վերջիններս բավարարել են օրենսդրության պահանջները: Ուստի ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամայանը դրական է գնահատում բոլորի աշխատանքը՝ չառանձնացնելով որևէ ընկերության
«Ի պատիվ բոլոր հեռուստառադիոընկերությունների՝ նրանք գործել են բավարար ու պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերել»,- ասած Գրիգոր Ամալյանը։
Ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների՝ այս անգամ էապես շատացել են հեռուստառադիոընկերությունները, որոնք պատրաստակամություն էին հայտնել վճարովի եթերաժամ տրամադրել նախագահի թեկնածուներին, այս ցանկում նաև մարզային հեռուստաընկերություններ են ներգրավվել:
Նախագահական ընտրություններին մասնակցած բոլոր թեկնածուներն էլ հնարավորություն են ունեցել օգտվել անվճար ու վճարովի եթերաժամանակից: Նրանք բոլորն էլ սպառել են իրենց համար նախատեսված անվճար եթերաժամանակի 75 տոկոսը միայն:
Գրիգոր Սմալյանը սա հեռուստառադիոընկերությունների հատկապես լրատվական ծրագրերի լավ աշխատանքով է բացատրում։
Առավելագույն եթեր ստացած թեկնածուները դասավորվել են հետևյալ հերթականությամբ, առաջին տեղում Պարույր Հայրիկյանն է, երկրորդում՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, երրորդում Սերժ Սարգսյանը, ապա Հրանտ Բագրատյանը, հինգերորդ տեղում Անդրիաս Ղուկասյանն է, վեցում՝ Վարդան Սեդրակյանը , յոթերորդ և ութերորդ տեղերում են համապատասխանաբար Արման Մելիքյանն ու Արամ Հարությունյանը:
Ընդհանուր առմամբ՝ հանձնաժողովը դիտարկել է 11 689 ժամ եթեր, որից 9097 ժամը՝ հեռւոստաընկերությունների, 2592 ժամը ռադիոընկերությունների: