Մշակույթ

Հայաստանն առաջին անգամ կմասնակցի «Պատանի պարողների Եվրատեսիլ»- ին

Սոնա Հակոբյան

«Ռադիոլուր»

Հունիսի 14-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում տեղի կունենա «Պատանի պարողների Եվրատեսիլ- 2013» մրցույթը, որին առաջին անգամ կներկայանա Հայաստանը:
Վաղը «Առաջին ալիքի» ուղիղ եթերում տեղի կունենա պատանի պարողների հայաստանյան եզրափակիչ փուլը, որտեղ կպայքարեն 11 պարող, որից  3-ը՝ տղա:
Մրցույթի կանոնադրության համաձայն`  մասնակից անհատ կատարողը պետք է լինի 16-21 տարեկան: Բացի անհատական պարաոճի բարձր մակարդակից՝ մասնակիցը պետք է տիրապետի դասական բալետի հիմնական հմտություններին: «Պատանի պարողների Եվրատեսիլ- 2013» մրցույթի մասնակիցները ներկայացնելու են 10 երկիր:
Եզրափակիչ փուլին ներկա է լինելու նաև «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ի ղեկավար Վլադիսլավ Յակովլևը, ով առաջին անգամ է Հայաստանում:
«
Հուսով եմ եզրափակիչ փուլը կանցնի բարձր մակարդակով, քանի որ կիսաեզրափակիչ փուլից արդեն երևում էր, որ մասնակիցների պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է»,- ասաց նա:

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դերասան, ժյուրիի անդամ Ռուբեն Մուրադյանը շատ կցանկանար, որպեսզի եվրատեսիլին մասնակցեին մի քանի պարող, սակայն մրցույթի կանոններն այլ են և յուրաքանչյուր երկիրը պետք է ներկայացնի մեկ պարող:

 

Ցուցադրել ավելի
Back to top button