ԿարևորՄիջազգային

Բրիտանացի նախարարը քայլ առաջ է որակել ՀՀ նախագահական ընտրությունները

Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգթոնը Հայաստանի նախագահական վերջին ընտրությունները գնահատել է որպես  քայլ առաջ Հայաստանում ժողովրդավարության կայացման գործընթացում:

«Քարոզարշավը բաց էր և ազատ, ընտրողների մասնակցությունը՝ բավարար: Ես ակնկալում եմ, որ պաշտոնական արդյունքները կարտացոլեն հայ ընտրողների կամքը»,- ասել է բրիտանացի պաշտոնյան:

Բրիտանիայի կառավարությունը պատրաստակամ է աշխատել Հայաստանի իշխանությունների հետ՝ խթանելու տնտեսական բարեփոխումները, որոնք կաջակցեն Հայաստանին Եվրամիության հետ առավել սերտ հարաբերություններ զարգացնելու գործում, ասել է Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարարը:

Ցուցադրել ավելի
Back to top button