ԿարևորՄիջազգային

ԱՄՆ պետդեպարտամենտը ԼՂՀ հակամարտության եւ ՀՀ ընտրությունների մասին

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նուլանդը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է անում։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած պատերազմի ընթացքում մարդկային կյանքի կորուստերը հուշում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի: Միայն խաղաղ համաձայնագիրը տարածաշրջանում կապահովի երկարատև կայունություն, բարգավաճում և խաղաղություն: Որպես Մինսկի խմբի համանախագահներ մենք շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատել հակամարտության կողմերի հետ»,- պետդեպարտամենտի պաշտոնական կայքի տեղեկացմամբ՝ հայտնել է Նուլանդը։

Անդրադառնալով ՀՀ-ում կայացած նախագահական ընտրություններին՝ Նուլանդը նշել է, որ «պետդեպարտամենտն ընդհանուր առմամբ համաձայն է ԵԱՀԿ և Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակի եզրակացությունների հետ, համաձայն որոնց ընտրությունները լավ էին կազմակերպած»:

Ցուցադրել ավելի
Back to top button