ԿարևորՔաղաքական

Ադրբեջանը ցանկալին փորձում է իրականության տեղ ընդունել

«Ադրբեջանն ինչպես միշտ իր համար ցանկալին փորձում է իրականության տեղ ընդունել: Հայկական կողմը երբեք էլ չի թաքցրել, որ իր համար հրադադարի ռեժիմի խախտումներն անընդունելի են և տարբեր առիթներով կոչ է արել ադրբեջանական կողմին չխախտել հրադադրի ռեժիմի կանոնները: Ընդ որում` խոսք է գնում ոչ միայն հայկական կողմի, այլ առհասարակ սահմանագծում արձանագրվող երկուսետեք կորուստներին: ՀՀ պաշտպանության նախարարը կոչ է արել Ադրբեջանի պաշտպանության նախարարին հարգել հրադադարի ռեժիմի կանոնները, ինչը թույլ կտա զերծ մնալ երկուստեք զոհերից »,- հայտարարել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը ի պատասխան դրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունների, թե Բրյուսելում, ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ընթացող Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարը հայկական կողմի մեծ կորուստների պատճառով դիմել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին՝ խնդրելով վերջ դնել հրադադարի ռեժիմի խախտումներին:

Ցուցադրել ավելի
Back to top button