ԿարևորՀասարակություն

Փետրվարի 18-ին ՄԻ պաշտպանի գրասենյակ 255 ահազանգ է ստացվել

Նախագահի ընտրությունների ողջ ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի 116  թեժ գծի և արագ արձագանքման ծառայությունը ստացել է 255 ահազանգ:  Դրանցից 43-ի դեպքում քաղաքացիները  իրավաբանական խորհրդատվություն են ստացել: Ահազանգերից 52-ը հիմնավոր չի եղել: Ընտրողների անձնագրերում դրվող կնիքի թանաքի հետ կապված խնդիրներով Պաշտպանին ահազանգել է 68 քաղաքացի, տեղեկացնում են օմբուդսմենի գրասենյակի մամուլի ծառայությունից: 38 ահազանգ վերաբերել է ընտրացուցակներում տեղ գտած անճշտություններին, 20-ը՝    քվեարկության օրը տեղի ունեցած տեխնիկական բացթողումներին, կուտակումներին և քվերակության գործընթացի այլ շեղումներին:  Քվեարկության մատչելիությունից դժգոհելով պաշտպանին ահազանգել է հաշմանդամություն ունեցող 9 անձ:

Օմբուդսմենի գրասնեյկաի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ այս կապակցությամբ  Պաշտպանը կգործակցի Տարածքային կառավարման նախարարության և առանձին համայնքների ղեկավարների հետ:  Մնացած 25 ահազանգերը վերաբերել են ընտրակաշառքներին, կրկնակի քվեարկությանը և այլ հանցակազմ պարունակող արարքներին:  Վաղը, նախապես ստանալով ահազանգողների համաձայնությունը,  Պաշտպանի ունեցած ողջ տեղեկատվությունը կներկայացվի թե´ Ոստիկանությանը, և թե´ հանրությանը:

«Նույնիսկ այս 25 դեպքերի լիարժեք բացահայտումը կամ դրանց որոշ մասի իրապես համոզիչ հերքումը կարող է չափազանց դրական անդրադառնալ արդարության վերականգման, հասարակության վստահության հաստատման, ինչպես նաև հետագայում նման հանցանքների կանխարգելման համար: Հետևաբար, անհրաժեշտ է հետևողական աշխատանք: Անհրժեշտ է բացահայտել և պատժվել բոլոր ընտրահանցագործներին»,-ասել է մարդու իրավունքների պաշտպանը:

Ցուցադրել ավելի
Back to top button