ԿարևորՔաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ ավարտվեց

ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հանդիպեց նախագահ Սերժ Սարգսյանի հետ նախագահական նստավայրից։ Դուրս գալով նստավայրից՝ նա կարճատեւ ելույթ ունեցավ դիմացի մայթին հավաքված իր կողմնակիցների առաջ։

Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպման մանրամասներ չհայտնեց՝ հայտարարելով, որ կհանդիպի իր համակիրների հետ վաղը ժամը 17- ին Ազատության հրապարակում եւ կպատասխանի բոլոր հարցերին։

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդման համաձայն՝ քննարկվել է ՀՀ նախագահական ընտրություններին և հետընտրական շրջանին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորել են բոլոր գործընթացները ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում իրականացնելու առաջնահերթությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button