ԿարևորՔաղաքական

Րաֆֆի Հովհաննիսյանը գնացել է Բաղրամյան 26

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակից լրագրողների ուղեկցությամբ գնացել է ՀՀ նախագահի նստավայր՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման: «Ես ենթադրելով, որ Սերժ Սարգսյանը չի գա Ազատության հրապարակ, հիմա ոտքով գնում եմ այնտեղ»,- լրագրողներին ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Մինչեւ Բաղրամյան 26 մեկնելը Րաֆֆի Հովհաննիսյանին մոտեցել է ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը և հայտնել, որ նա Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու իրավունք չունի, քանի որ հանրահավաքն արտոնված չէ: «Ես ընդամենը հինգ րոպե պետք է խոսեմ ժողովրդի հետ, և եթե Դուք կձերբակալեք ինձ, ձերբակալեք»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button